Բայդենը երեք անգամ սայթաքել է Ռուսաստանի մասին խոսելիս
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում իր հիմնական ելույթի ժամանակ մի քանի փորձից հետո է միայն կարողացել արտաբերել «էսկալացիա» բառը: Ելույթի ամբողջական ձայնագրությունը տեղադրվել է Սպիտակ տան «YouTube»-յան ալիքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այսպիսով, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսքում ամերիկացի առաջնորդը երեք անգամ սայթաքել է «էսկալացիա» բառն արտասանելիս։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ես Ռուսաստանի նախագահին շատ հստակ հասկացրի, որ չնայած մենք էսկ, էսկ էսկ,... կներեք, էսկալացիա չենք ուզում, բայց և այնպես, նրանց գործողություններն իրենց հետևանքներ ունեն», - ասել է նա:
Ռուսաստանի վերաբերյալ իր նախորդ ելույթում Բայդենը նույնպես վրիպումներ էր ունեցել: Մասնավորապես, նա շփոթել է «էսկալացիա» և «պատվաստումներ» բառերը և սխալ էր արտասանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու