Գեղամ Մանուկյան. Իշխանությունն ու նիկոլը կատաղել են
Դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանն այսօր ժամը 15։30 կանչվել է քննչական կոմիտե։ Նա վստահ է, դեռ էլի կանչվողներ կլինեն։
ՔԿ-ից ստացած ծանուցագրի լուսանկարը նա հրապարակել է ֆեյսբուքյան էջում ու գրել.
«Բոլոր ճանապարհները տանում են նիկոլի քննչական մարմինների դռներ
Արծվիկ Մինասյանից, Գերասիմ Վարդանյանից հետո այսօր առավոտյան ոստիկանները մեր դուռն էլ թակեցին հարցաքննության ներկայանալու ծանուցագրով։ Իշխանությունն ու նիկոլը կատաղել են, չեն հանգստանում։
Նրանք սկսել են խոսել միայն քրեական գործերի լեզվով։ ՊԱՏՐԱՍՏ ենք։ Վարժ ենք։ Ուղղակի քննիչներն են մեղք մեր ձեռքը։ Այսօր 15։30, բոլորիս (կարծում եմ դեռ ցանկը մեծանալու է) կանչել են Երևանի քաղաքի քննչական վարչություն։ Լավ չհասկացա՝ կասկածյալի կամ վկայի կարգավիճակով։ Ենթադրում եմ, որ տեղում արդեն մեղադրանք կառաջադրեն։ Բայց այդ շենք ուրիշ ապրումներով եմ մտնելու։
Իսկ 17։00 բոլորս հավաքվում ենք ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց։ Անօրինականության կենտրոնակայանի մոտ մեր բողոքը հայտնելու Հայաստանում շարունակվող համատարած անօրինականության և իրավական քաոսի դեմ»։
Բոլոր ճանապարհները տանում են նիկոլի քննչական մարմինների դռներ Արծվիկ Մինասյանից, Գերասիմ Վարդանյանից հետո այսօր...
Опубликовано Գեղամ Մանուկյան Четверг, 29 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ակցիայի հայտարարությունից հետո դաշնակցական գործիչներին հրավիրել են քննչական վարչություն
- Վաղը ՀՅԴ-ն հրավիրում է դատախազության շենքի առջև բողոքի ակցիայի
- Արծվիկ Մինասյան. Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ
- Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն կալանավորեցին
- Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն կալանավորման միջնորդություն է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան