Կասկածյալի կարգավիճակով հրավիրել էին հարցաքննության, ասացին՝ վկա եք. Գեղամ Մանուկյան
«Կասկածյալի կարգավիճակով հրավիրել էին հարցաքննության, ասացին՝ վկա եք»,- այսօր Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ բառացիորեն գրել է հետևյալը. «Հաշվի առնելով, որ գտնվում եմ մի հաստատությունում, որտեղ 2021 թվականի ապրիլի 22-ին դիմակավորված մարդիկ նվաստացրել, արժանապատվությունից զրկել են Արցախյան 3 պատերազմների մասնակից, Փաշինյանի դավաճանական քայլերի արդյունքում սեփական տնից զրկված շուռնուխցի Արարատին, և այդ գործողությունները կարող էին անել միայն թուրքերը, իսկ որևէ մեկն այդ դիմակավորված անձանց ձեռքը չի բռնել, ես հրաժարվում եմ ցուցմունք տալուց»։
Գեղամ Մանուկյանը նկատեց՝ ՀՀ քննչական կոմիտեի նկատմամբ իր վերաբերմունքը փոխվել է այն բանից հետո, ինչ իրենք արեցին շուռնուխցի Արարատի նկատմամբ։
«Բայց հասկանում ես, որ այս քննիչների գլխին այնքան քաղաքական պատվեր են լցրել, որ չեն կարողանում տակից դուրս գալ։ Շեֆին դուր գալու համար պետք է քրեական գործեր հարուցեն, մարդիկ Արարատին պառկեցրել էին գետնին ու նկարում էին, որ տանեն շեֆին ցույց տան, որ նա էլ անմարդկային բավարարվածություն ունենա։ Այս մարդիկ 48 ժամ էլ աշխատեն, չեն հասցնի»,- ասաց նա։
Ըստ Գեղամ Մանուկյանի, երկրում մնացել է մի «հայրենադավ և իր տակը՝ իրավապահ համակարգ, որ առավոտից մինչև գիշեր վազում է այստեղից այնտեղ»։
Հարակից հրապարակումներ`
- Կազմակերպված ձևով շարունակվում է քաղաքական հետապնդումը. Արծվիկ Մինասյան
- Գեղամ Մանուկյան. Իշխանությունն ու նիկոլը կատաղել են