Գոռ Աբրահամյանն արձագանքել է փաստաբան Բենիկ Գալստյանին
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է փաստաբան Բենիկ Գալստյանի գրառմանը.
«Փաստաբան Բենիկ Գալստյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որի իմաստն այն է, որ ՀՅԴ մի քանի ներկայացուցիչներին այսօր Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության կանչելը հետևանք է այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիա իրականացնելու ՀՅԴ Գերագույն մարմնի՝ երեկ արած հայտարարության:
Հարկ եմ համարում պարզաբանել, որ դրանք բացարձակապես իրար հետ կապ չունեցող բաներ են: Հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ ծանուցագրերը կոնկրետ քրեական գործով առձեռն նշված անձանց սկսել են փոխանցվել՝ սկսած դեռևս ապրիլի 27-ից:
Մասնավորապես՝ Արծվիկ Մինասյանին ստացականով, ծանուցագիրը առձեռն փոխանցվել է ապրիլի 27-ին, Գերասիմ Վարդանյանին՝ ապրիլի 28-ին, իսկ Գեղամ Մանուկյանին՝ ծանուցագիրը հնարավոր է եղել փոխանցել միայն այսօր առավոտյան՝ ավելի վաղ տեխնիկական պատճառներով դա իրականացնելը չհաջողվելու պատճառով: Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանին և Տարոն Տոնոյանին, ապա նրանք որևէ գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն չեն հրավիրվել:
Այսինքն նշվածներից առանձին անձինք քննչական գործողությանը իրենց մասնակցության մասին տեղեկացված են եղել դեռևս ապրիլի 27-ից, ինչը նշանակում է, որ չի կարող ծանուցագրերի փոխանցումը, հարցաքննությունների հրավիրվելը որևէ կերպ պայմանավորված լինել Դատախազության առջև նախատեսված ակցիայի հետ:
Իսկ եթե կարող է լինել պատճառահետևանքային կապ, ապա՝ աավելի շուտ հակառակ տրամաբանությամբ:
Հետևաբար մեր գործընկերոջը հորդորում ենք փաստերի աղավաղմամբ հանրությանը մոլորության մեջ չգցել և թյուր կարծիք չձևավորել»։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Իշխանությունն ու նիկոլը կատաղել են
- Ակցիայի հայտարարությունից հետո դաշնակցական գործիչներին հրավիրել են քննչական վարչություն
- Վաղը ՀՅԴ-ն հրավիրում է դատախազության շենքի առջև բողոքի ակցիայի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան