Ռոբերտ Քոչարյան. Իմ տպավորությամբ, սա պլանավորած պարտություն էր, շատ հարցերի պատասխաններ կլինեն հունիսի 21-ից հետո
«Մենք այս պատերազմն այսպես չպետք է պարտվեինք։ Ընդհանրապես, մենք այս պատերազմը չպետք է պարտվեինք»,-իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ պատերազմի 3-4-րդ օրը տեսել է՝ մենք լրջագույն պրոբլեմ ունենք։
«Պետությունն իր վրա չվերցրեց այդ պատերազմի կառավարումը։ Սա է ամենից մեծ պրոբլեմը։ Ոչ մի բանակ չի կարող մեկ շաբաթից ավել պատերազմել։ Սովորաբեր նման պատերազմների դեպքում բանակը, ըստ հաշվարկների, դիմանում է 5-7 օր։ Այդ ընթացքում սկսում է բանակի համալրումը։ Առաջին մեծ պրոբլեմը հենց դա եղավ, առաջին մեծ հարվածը բանակն իր վրա ընդունեց, բայց շարունակելու համար պետք է ուրիշ պրոցեսներ կատարվեին՝ պետության աշխատանք, թիկունքի աշխատանք, բանակի համալրում, մոբիլիզացիա, ռեսուրսի ճիշտ կառավարումը... Սա ուղղակի չեղավ»,-ասել է ՀՀ երկորրդ նախագահը։
Նրա խոսքով, հենց այդ է պատճառը, որ առաջին 4-5 օրերի ընթացքում մեր վիճակն այնքան էլ վատ չէր։
«Թշնամին հարավում մոտ 3-4 կմ 14 կմ կտրվածքով էր ֆրոնտը ճեղքել, իսկ հյուսիսում մոտ 5 կմ կտորի վրա առաջացել։ Դրանից հետո արդեն պետությունն իր ողջ ուժով պետք է մտներ խաղի մեջ, չմտավ, հետո սկսեց նահանջը։ Ես այս պահին չունեմ շատ հարցերի պատասխաններ, և կարծում եմ, որ դրանց պատասխանները մենք ստանալու ենք հունսիսի 21-ից հետո»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահն ասել է, պետք է հասկանալ, թե էլ ինչ կա ԶՈւ ԳՇ հայտարարության մեջ, քանի որ այն կարդալիս հասկացել է, որ բոլորը լիքը ասելիք ունեն։
«Իմ տպավորությունն այն է, որ սա պլանավորած պարտություն էր։ Պետք է հասկանանք, թե ինչն էր մոտիվացիան, ով էլ պլանավորողն ու ով էր այդ պլանավորած պարտությունն իրականացնողը»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը
- Ռոբերտ Քոչարյան. Մեր ժողովրդի մի մասը վարկերի տակ է, մի մասը՝ տուգանքների, մի մասն էլ՝ քրեական գործերի
- Ռոբերտ Քոչարյան. Մեր երկրում չունենալ գյուղատնտեսության նախարարություն ուղղակի զավեշտ է
- Ռոբերտ Քոչարյան. Ինձ հետ բերեցին
- Ռոբերտ Քոչարյան. Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան