Սերժ Սարգսյան. Իմ հրաժարականի տեքստը նայելուց հետո Կարեն Կարապետյանն առաջարկեց հանել մի նախադասություն
«Եթե մենք գայլ ենք, իրենք ոչ թե գելխեղդ են, այլ շնագայլեր են»,- «Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նաև նշել է. «Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի»։
Սերժ Սարգսյանը պատմել է, որ իր հրաժարականի տեքստը նայելուց հետո Կարեն Կարապետյանը խնդրել է, առաջարկել է հանել մի նախադասություն և մի պարբերություն։
Հարցազրույցը կհեռարձակվի շուտով՝ ArmNews TV-ի եթերում:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում գրված է, որ ՀՀ երրորդ նախագահը կատարեց իր խոստումը՝ «Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի հետ զրույցը 2018թ. ապրիլյան իրադարձությունների մասին և ոչ միայն, կայացավ:
Ֆիլմի պրեմիերայից հետո ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Իշխանություն» ֆիլմի պրեմիերային ես պատահական չէի հայտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին:
Ես եմ հրավիրել, ես եմ փոխանցել հրավիրատոմսը ու դիմավորել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց:
Ֆիլմում իմ ստեղծած կերպարներից մեկն էլ նախագահի կերպարն է, և ես ունեի հնարավորություն ֆիլմը դիտելու ընթացքում հարցեր տալու նրան:
Իսկ հարցերը նոր հարցեր ծնեցին: Պայմանավորվեցինք խոսել ֆիլմի մեջ տեղ գտած իրականի և ոչ իրականի մասին, ֆիլմի իշխանության և իրական իշխանության մասին: Ու ոչ միայն՝ 2018-ի մասին, մարդկանց մասին... ես ունեմ հարցեր, մենք բոլորս ունենք հարցեր...
Նկարահանելու ենք մեր զրույցը: Ես լրագրող չեմ, մեր զրույցը էդ տեսանկյունից կլինի ոչ պրոֆեսիոնալ, բայց անկեղծ»։
ՀՀ երրորդ նախագահը կատարեց իր խոստումը՝ «Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Mher Mkrtchyanի հետ զրույցը 2018թ....
Posted by ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA on Wednesday, 28 April 2021