Պատերազմում զոհված տղաները նախարար Քերոբյանի համար «մեռած երեխեք» են
«Պատերազմից եկել ու դարձել եմ նախարար: Այդ ժամանակ ինքս ինձ խոսք եմ տվել, որ աշխատելու եմ այնպես անել, որ մեռած երեխեքի համար ստեղծեմ լավ, ուժեղ երկիր»,- կառավարության դիմաց ակցիա անող գյուղոլորտի աշխատակիցների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց, որ ցանկացած մարդ մեր երկրում մեռած երեխու հարազատ է:
«Մեռած երեխեք» արտահայտությունը վրդովեցրեց ակցիայի մասնակցիներին:
«Իրենք մեռած չեն: Իրենք մեր հերոսներն են, մեզ հետ են, ուղղակի մեզանից հեռու են: Մեռած չեն իրենք, հերոսը չի մեռնում»,- զայրացած բղավում էր ակցիայի մասնակիցներից մեկը:
«Անելու եմ այնպես իմ աշխատանքով, որ իրենց հիշատակռ վառ լինի, դա պետք է լինի հզոր տնտեսություն կառուցելով»,- ասաց Քերոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք աշխատում ենք գյուղացու հետ, ոչ թե հաստոցի. Գյուղոլորտի մասնագետները՝ Վահան Քերոբյանին
- Վահան Քերոբյանը կրճատում է գյուղոլորտի մասնագետներին. «Միտումը թուրքական ապրանքներ բերելն է»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին