
«Հրապարակ». Որքան շատ միավորումներ լինեն, այնքան հեշտ կլինի ընտրողի համար կողմնորոշվելը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ երկու՝ առաջին հայացքից միմյանց հակոտնյա ուժ համաձայնության եկան դաշինքով ընտրությունների գնալու հարցում՝ Հայաստանի հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունները։ Երկու հին և նոր կուսակցության միավորումից դեռ պարզ չէ, թե ինչ է ծնվելու, սակայն, ամեն դեպքում, միավորումներն ու կոալիցիաները պետք է ողջունել, քանի որ մասնատված քաղաքական դաշտը ոչ մի լավ բան չի նշանակում։
Դրանից, որպես կանոն, շահում է իշխանությունը, տուժում է երկիրը։ Որքան շատ միավորումներ լինեն, այնքան հեշտ կլինի ընտրողի համար կողմնորոշվելը, և այնքան քիչ ձայներ կփոշիանան։ Իսկ այս ընտրությունները խոստանում են լինել աննախադեպ՝ մասնակիցների թվով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում