Սյունեցին չի վախենում թուրքերից, նա վախենում է թրքացած հայերից. Նունե Ներսիսյան
«Սյունեցին չի վախենում թուրքերից, նա ավելի շատ վախենում է մեր հայ դավաճաններից, թուրքացած այն հայերից, ովքեր պատրաստ են այսօր Սյունիկքը հանձնել և տեղի բնակիչներին տեղահանել»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ Սյունիքում մարդիկ նույնիսկ պատկերացում չունեն, որ խոսքը գնում է միջանցքի, և ոչ թե միջպետական ճանապարհի մասին և հայտնի չէ, թե այն գործարկելուց հետո Կապանը և մյուս գյուղերն ու քաղաքներն ինչ կարգավիճակ կունենան և ինչ զինված ուժեր են այն հսկելու:
Ըստ բանախոսի, երբ բացատրում են խնդիրը, տեղի բնակիչները հասկանում են, որ սյունեցու ազատ տեղաշարժի խնդիր կառաջանա:
«Մենք շատ լավ գիտենք, որ կատարվածը ծրագրավորված էր 2018 թվականից և Նիկոլ Փաշինյանը նաև զոհերի թիվն էր ծրագրավորել»,-հայտարարեց Նունե Ներսիսյանը և բացատրեց, որ ինչքան զոհերը շատ լինեին, այնքան մարդիկ կվախենային, կխուսափեին հերթական առճակատումից և առանձնապես չէին դիմադրի Սյունիքի հանձնմանը:
«Բայց Նիկոլ Փաշինյանը չեր սպասում, որ սյունեցին այդքան սառնասրտություն կդրսևորի և նա ստացավ սյունեցուց իրեն հասանելիք պատասխանը»,- հայտարարեց Ներսիսյանը:
Բանախոսը գտնում է, որ Փաշինյանը չի համաձայնել պատերազմը դադարեցնելու ՌԴ նանխագահի առաջարկին, քանի որ պետք է ծրագիրը մինչև վերջ տաներ և Սյունիքն էլ հանձներ:
Ըստ Նունե Ներսիսյանի՝ Փաշինյանը ծրագրավորված պատերազմը մինչև վերջ տարել է պարտության, որ ասի, թե այդ ամենի մեղավորները զինվորնեն ու մյուսներն են, բաց՝ ոչ ինքը:
Բանախոսի խոսքով՝ սյունեցու միակ մտահոգությունը Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության լինելն է, և մտածում են, որ քանի դեռ նա այդ պաշտոնին է՝ Սյունիքը վտանգված է լինելու և հավանական է, որ նա դավադրաբար, առանց Սյունեցուն հարցնելու, կհանձնի այն:
«Կարող եմ հստակ պնդել, որ սյունեցիները մերժելու են Նիկոլ Փաշինյանին և պահելու են իրենց հողն ու ջուրը»,- հայտնեց բժիշկը: