ՌԴ-ն Բայդենից ավելին էր սպասում
Ամերիկյան նոր վարչակազմի կողմից Ռազմավարական սպառազենի կրճատման պայմանագրի (START) գործողության ժամկետի երկաձգումը դրական քայլ էր ռուս-ամերիկյան հարաբերություններում, բայց դա փոքր է՝ համեմատած մեծ բացասականի հետ։
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք, իհարկե, սպասում էինք ավելին: Մենք չպետք է մոռանանք START պայմանագրի փաստացի երկարացման առնչությամբ շատ կարևոր ձեռքբերման մասին, պարոն Բայդենի նախագահության ժամկետի սկզբում է այդպիսի որոշում կայացվել:
Դա այն է, ինչը, ամենայն հավանականությամբ, կլինի դրական քայլ, բայց, իհարկե, այս դրական քայլը փոքր է՝ համեմատած այն բացասականի հետ, որը մենք կուտակել ենք այս 100 օրվա ընթացքում։ Ցավոք, վերջինս գերակշռում է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Բայդենի՝ 100-օրյա նախագահությունը ռուս-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից։