Չէի մտածում, թե մեր հասարակությունը կարող է այդքան հանդուրժողական լինել ստի ու ոչ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ. Քոչարյան
«Ես չէի մտածում, թե մեր հասարակությունը կարող է այդքան հանդուրժող լինել ստի նկատմամբ, կարող ենք այդքան հանդուրժող լինել ոչ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ: Ինձ համար բացահայտում էր»,- իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ եթե այս երկու երևույթի նկատմամբ հանդուրժողականությունը մնա, ապա հասարակությունը երբեք չի առողջանա:
«Այդպիսի ելույթ չի ունեցել երկրի առաջին դեմքը, որից 15 րոպե անց չպարզվի, որ էլի խաբեց, էլի խաբեց, էլի շարունակում է ունենալ բավական մեծ քանակի համակիրներ: Սա նորմալ չէ:
Պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է քրեորեն պատժելի առարկա դարձնել: Առնվազն օրենսգրքում պետք է մի բան մտցնել, որ պաշտոնյան, օրենքի ուժով եթե ապացուցվում է, որ ստել է, ինքը կորցնում է պաշտոնն ու, օրինակ, հինգ տարի իրավունք չունի որևէ պետական պաշտոն զբաղեցնել: Այսպիսի խիստ մեթոդներ է պետք է կիրառել», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Ռ.Քոչարյանը նշել է՝ շշմելու բան է, որ մարդ է նշանակվում նախարար, ով կյանքում երեք մարդ ղեկավարած չկա, աշխատանքային գրքույկ էլ չունի, քանի որ որևէ տեղ չի աշխատել ու հայտնվում է նախարարի պաշտոնում, մի քանի ոլորտ էլ միացնում են ու դառնում է 6-7 ոլորտի պատասխանատու: Դրա արդյունքը, ըստ երկրորդ նախագահի, սա է լինելու:
«Ու դու չես տեսնում, որ ընդվզում կա հանրության կողմից: Դա նորմալ չէ», - ասել է նա։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է՝ մենք չենք կարող մեր հանրությունն առողջացել, եթե այս որակները չփոխենք:
Երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է աջակիցների հետ հանդիպման տեսագրության երրորդ հատվածը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու
- Ռոբերտ Քոչարյան. Բավարար հիմքեր ունենք իրավական ու բանակցային ճանապարհով լուծել Շուշիի և Հադրութի հարցը
- Ռոբերտ Քոչարյան. Իմ տպավորությամբ, սա պլանավորած պարտություն էր, շատ հարցերի պատասխաններ կլինեն հունիսի 21-ից հետո
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը
- Ռոբերտ Քոչարյան. Մեր ժողովրդի մի մասը վարկերի տակ է, մի մասը՝ տուգանքների, մի մասն էլ՝ քրեական գործերի
- Ռոբերտ Քոչարյան. Մեր երկրում չունենալ գյուղատնտեսության նախարարություն ուղղակի զավեշտ է
- Ռոբերտ Քոչարյան. Ինձ հետ բերեցին
- Ռոբերտ Քոչարյան. Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է