Ռուբեն Մելիքյան. Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Արման Հովհաննիսյանից
Արցախի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, արձագանքելով դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու Ռուստամ Բադասյանի որոշմանը, ֆեյսբուքյան գրառմամաբ կոչ է արել հեռու մնալ դատավորից։
«Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Արման Հովհաննիսյանից!!!
Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել նոր սերնդի լավագույն դատավորներից մեկի նկատմամբ։ Դատավորին ցանկանում են պատժել իշխանություններին «հետաքրքրող» կոնկրետ գործով անձին չկալանավորելու համար։
Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Արման Հովհաննիսյանից!!!»,-գրել է նա։
Ավելի վաղ «Սիսական» ջոկատաի հրամանատար Աշոտ Մինասյանի, ում կալանքից ազատ էր արձակել Հովհաննիսյանը, փաստաբան Արամ Վարդանյանը տեղի ունեցածը դատավորի նկատմամբ իշխանությանը բնորոշ պրիմիտիվ հետապնդում էր որակել։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ռուստամին ու Նիկոլին դուր չի եկել դատավորի կայացրած որոշումներից մեկը
- Արամ Վարդևանյան. Նորություն չէ, որ դատավոր Հովհաննիսյանը քաղաքական պատվերներ չի կատարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին