Վրաստանը ստացել է «Sinovac» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ
Վրաստանն արդեն ստացել է «Sinovac» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Պատվաստանյութով բեռնված «Wizz Air»-ի ինքնաթիռը նախօրեի երեկոյան վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին արձագանքել է Վրաստանում «Sinovac» պատվաստանյութի ներկրմանը և շնորհակալություն հայտնել Չինաստանի իշխանությանը՝ նվիրատվության համար:
«Sinopharm»-ի նման, «Sinovac» պատվաստանյութը պատրաստվում է ավանդական մեթոդներով:
Միևնույն ժամանակ, մայիսի 6-ին երկրում սպասվում է «Աստրազենեկա» պատվաստանյութի ավելի քան 43 հազար դոզա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները