Տաջիկստանն ու Ղրղզստանը հակամարտության կարգավորման համար աշխատանքային խումբ կստեղծեն
Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները հանդիպել են՝ երկու երկրների սահմանին զինված հակամարտության կարգավորման վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծելու համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Տաջիկստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությանը։
«Որոշվեց կողմերի համապատասխան մարմինների աշխատակիցների միջև ստեղծել աշխատանքային խումբ` ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին հետևելու և պետական սահմանին իրավիճակի սրման ուղղությամբ հրատապ միջոցներ ձեռնարկելու համար», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ երկու երկրները պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները Սուղդի և Բաթկենի շրջանների սահմանային հատվածներում, ինչպես նաև զորքերն ու սարքավորումները դուրս բերել սահմանից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տաջիկստանը կրակ է բացել Ղրղզստանի սահմանի պահակակետերի ուղղությամբ: Լրատվամիջոցների հաղորդմամբ, նախ Գոլովնոյի շրջանում փոխհրաձգություն էր սկսվել, որի արդյունքում վիրավորվել են Ղրղզստանի քաղաքացիական անձինք ու զինվորականներ:
Դրանից հետո Տաջիկստանը կրակ էր բացել «Կապչիգայի», «Մին-Բուլակ», «Դոստուկ», ինչպես նաև «Կոժոգար» և «Բուլակ-Բաշի» սահմանային կետերի ուղղությամբ: Ականանետի գնդակոծության արդյունքում հրկիզվել էր «Բաթկեն» սահմանապահ ջոկատի Դոստուկի սահմանապահ կետի շենքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա