Փաստաբանն ահազանգում է. Գողանում են ավտոմեքենաների «թանկ» համարանիշները, ապա գումարի դիմաց վերադարձնում
Փաստաբան Երեմ սարգսյանն ահազանգում է տարածում գտած հանցագործության մասին՝ ընդգծելով ոստիկանության դերը դրա կանխման գործում։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Ոստիկանությունը պարտավոր է ոչ միայն բացահայտել հանցագործությունները, այլ նաև նախականխել և կանխել դրանք։
Վերջերս տարածված հանցագործություն է ավտոմեքենաների «թանկ» համարանիշների գողությունը։ Քանի որ դրանք գողանալու դեպքում նույն համարանիշները ոստիկանությունը չի վերականգնում, ուստի քաղաքացին ստիպված կատարում է հանցագործների պահանջը՝ վճարում է նրանց համարանիշի կես գինը, որպեսզի վերադարձնեն այն։
Մինչ օրս ոստիկանությունը լուծում չի գտել այդ հարցին, այնինչ լուծումը շատ հեշտ է՝ պետք է նույն թվերով, բայց այլ տառերով համարանիշ հատկացնել քաղաքացուն, որպեսզի նա կարիք չունենա վճարել հանցագործին, որի դեպքում էլ այլևս իմաստ չի լինի գողանալ դրանք։
Հ.Գ. Իմաստ չկա պատճառաբանել, թե միշտ չէ, որ համապատասխան համարանիշներ առկա են, քանի որ շատ հեշտորեն կարող եք նոր տառերով ռեզերվային համարանիշներ ստեղծել հատուկ այդ դեպքերի համար։
Մի փոքր կաշխատեք, բայց մեծ օգուտ կտաք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում