Կապուտանում հայտնաբերվել է մարդուն գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով, հարուցվել է քրեական գործ
Ապրիլի 28-ին Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով, իսկ հարակից տարածքում՝ հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ:
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դիակի ինքնությունը պարզելու և օբյեկտիվ քննություն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները