Արմեն Գևորգյան. Առաջիկա ընտրություններն առաջին հերթին երկրի զարգացման աշխարհաքաղաքական ընտրությունն են
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Թելագրամի իր ալիքում անդրադարձել է տարածաշրջանի զարգացումներին, Հայաստանում սպասվող արտահերթ ընտրություններին ու հնարավոր զարգացումներին.
«Տեսանելի և անտեսանելի գործընթացներ են ընթանում մեր շուրջը: Երբ ասում եմ մեր շուրջը, նկատի ունեմ ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը և մեր հարևաններին:
Այսօր տեղեկություններ կային ՀԱՊԿ երկու անդամների ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին ռազմական բախումների մասին: Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտում լարվածության պարագծերը շատանում են: Շատ հասկանալի մարտավարություն է՝ Ռուսաստանի հնարավորությունները և ռեսուրսները հնարավորինս տարալուծելը:
Չեմ զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ նման սրացման հետևում թյուրքական ականջներ են կրկին աճում!! Կյանքը ցույց է տալիս, որ Ռուսաստանի ռազմավարական շահերի տարածաշրջանում լարվածությունը միայն կաճի: Մեր դաշնակցային հարաբերությունները ենթադրում են, որ Հայաստանը պետք է լինի ուժեղ և հուսալի գործընկեր, որպեսզի կարողանա կատարել ոչ միայն իր, այլև դաշնակցային պարտավորությունները: Առաջիկա ընտրությունները առաջին հերթին երկրի զարգացման աշխարհաքաղաքական ընտրությունն են:
Հունիսի 20-ին կանցկացվեն դեռևս չնշանակված ընտրությունները: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այլևս նշանակություն չունի, թե ինչ են ցույց տալիս սոցիոլոգիական հարցումները: Բոլորը պատրաստ են մարտի գնալ:
Մտահոգված եմ նրանով, որ գործընթացի շատ մասնակիցներ կմոռանան խոսել Նիկոլի կառավարման աղետալի արդյունքների, 44-օրյա պատերազմի պատճառների և հետևանքների մասին: Չեն խոսելու նոր ծրագրերի մասին, չեն քննարկելու նոր գաղափարներ, այլ կենտրոնանալու են անձերի վարկաբեկման, անցյալը սևացնելու և ապագան մեզանից հեռացնելու վրա:
Ակնհայտ է, որ կայունությունն ու քաղաքական ճգնաժամի լուծումը երկրում, ինչպես նաև վստահությունը որպես դաշնակցի կգան միայն Նիկոլի իշխանությունից հեռանալուն պես:
Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք կլինենք անընդհատ խառնաշփոթի և հնարավոր քաղաքացիական դիմակայության իրավիճակում, տնտեսական ճգնաժամը կխորանա, միգրացիան կաճի, իսկ անվտանգությունը կթուլանա:
Չկա ուրիշին զիջելու Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Ապագայի բանաձևերը
- Արմեն Գևորգյան. Իսկ ո՞վ է թշնամին
- Արմեն Գևորգյան. Ազգն առանց «հայրերի»
- Արմեն Գևորգյան. Որտե՞ղ են փողերը
- Արմեն Գևորգյան. Ինչի՞ մասին եմ ես լռել, որն այսօր պետք է բարձրաձայնեմ
- Արմեն Գևորգյան. Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը
- Արմեն Գևորգյան. Ինչպես լուծել իշխանության հարցը
- Արմեն Գևորգյան. Անցումային կառավարության գործունեության պայմաններն ու կանոնները
- Արմեն Գևորգյան. Ինչո՞ւ Պուտինի հայտարարությունները հիմա´ հնչեցին
- Արմեն Գևորգյան. Այս վարչապետի հետ ցանկացած նոր օր տանում է մեզ ոչ միայն տնտեսական կոլապսի, այլև քաոսի
- Արմեն Գևորգյան. Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին