30.04.2021. Կորոնավիրուսի 536 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4596 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 536 նոր դեպք: Առողջացել է 964 մարդ: մեկ օրում մահացել է 26 մարդ: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216064 դեպք, որոնցից 198135-ն` առողջացած, 4108-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1018 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5126 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12803 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 983656 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 29.04.2021. Կորոնավիրուսի 656 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
- 28.04.2021. Կորոնավիրուսի 808 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
- 27.04.2021. Կորոնավիրուսի 595 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 26.04.2021. Կորոնավիրուսի 181 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
- 25.04.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին