Ռուբեն Մելիքյան. Իմ անունը չեք տեսնի թեկնածուների ցուցակներում
Արցախի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը որևէ կուսակցության, դաշինքի ղուցակով չի մասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին։
Ֆեյսբուքյան գրառմամբ նա ներկայացրել է որոշման պատճառները.
«Անձամբ ես Նեմեսիսի կողմնակից եմ։ Եթե «Նեմեսիս» դաշինք լիներ, հաճույքով կանդամակցեի։ Բայց քանի որ Նեմեսիսը սկզբունքորեն անհամատեղելի է համամասնական ընտրակարգի հետ, ուստի այս ընտրություններում իմ անունը չեք տեսնի թեկնածուների ցուցակներում։
Միևնույն ժամանակ, իմ անունն իհարկե կշարունակեք տեսնել հանուն Հայաստանի և ընդդեմ կապիտուլյանտ-ուզուրպանտի պայքարողների ցուցակում»։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին, իմ այդ որոշումն ունի մի շարք պատճառներ. Միքայել Մինասյան
- ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունները դաշինքով կմասնակցեն ընտրություններին
- Ռոբերտ Քոչարյան․«Այո՛, ունեմ վստահություն, որ հաջողելու ենք»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում