Սաուդյան Արաբիայում փակվում են թուրքական դպրոցները
Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան ընթացիկ ուսումնական տարում փակելու է թուրքական 8 դպրոց: Այս որոշման մասին Թուրքիայի կրթության նախարարությանը տեղեկացրել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները, գրում է ermenihaber-ը։
Գործակալության փոխանցմամբ՝ 8 դպրոցում սովորում է 2․256 աշակերտ: Նախորդ ամիս թագավորությունում փակվել է թուրքական 26 դպրոց:
Այս հանգամանքը խորացրել է երկու երկրների միջև արդեն իսկ լարված հարաբերությունները։ Ավելի վաղ թագավորությունում բոյկոտել էին թուրքական ապրանքները:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները նվազել են
- Սաուդյան Արաբիան ժամանակավոր «սև ցուցակում» ավելացրել է 20 երկիր՝ ներառյալ Թուրքիային
- Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թուրքիայում տուն գնած իր քաղաքացիներին հորդորել է վաճառել դրանք
- Սաուդյան Արաբիայում կրկին կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները
- Սաուդյան Արաբիան պաշտոնապես արգելեց թուրքական ապրանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան