Իսրայելում կրոնական տոնի ընթացքում սկսված հրմշտոցից մահացել է 38 մարդ
Բժիշկները հայտնել են Իսրայելում Լագ բա-Օմեր կրոնական տոնի ժամանակ տրիբունաների փլուզման հետևանքների մասին: «Haaretz» թերթի տարածած լուրը ներկայացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը Գալիլեայի Մերոն լեռան վրա: Առնվազն հարյուր հազար ուխտավոր է հավաքվել այնտեղ: Շտապ բուժօգնության «Մագեն Դեյվիդ Ադոմ» կազմակերպության Twitter-ում պարզաբանվում է, որ մարդիկ ոչ թե փլատակների տակ են մահացել, այլ հրմշտոցից:
Ըստ «Haaretz»-ի, զոհվել է 38 մարդ: Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին ավելի քան 50 տուժածի մասին, որոնցից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր էր: «Jerusalem Post»-ը գրում է 44 մահացածների մասին:
«Շտապօգնության բուժաշխատողները պայքարում են տասնյակ վիրավորների կյանքի համար և չեն հանձնվի, քանի դեռ վերջին տուժածը չի տարհանվել: 38 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է և դեռ գտնվում է դեպքի վայրում, 6 հոգի ծայրահեղ վիճակում են տարհանվել: 18 հոգի ծանր վնասվածքներ են ստացել, միջին ծանրության վնասվածքներ ունի երկու մարդ»,- հաղորդում է «Մագեն Դեյվիդ Ադոմ»-ը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ: Նա միջադեպն անվանել է «ծանր աղետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա