Ռոբերտ Քոչարյան. Իշխանությունը պետք է իմանա՝ կեղծման յուրաքաչյուր փորձ արժանանալու է ագրեսիվ արձագանքի
«Իշխանությունը պետք է իմանա, որ ընտրությունները կեղծելու յուրաքանչյուր քայլ այնպիսի արձագանք է ստանալու, որի տակից ինքը դուրս չի գալու։ Այդ արձագանքը պետք է լինի ագրեսիվ, վճռական»,- իր աջակիցների հետ ապրիլի 26-ին կայացած հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, արդյո՞ք իշխանությունը կկեղծի ընտրությունները։
Նրա խոսքով, եթե արդար ընտրությունների հանրային պահանջ ձևավորված լինի, ապա ոչ մի իշխանություն ռիսկ չի անի խախտումների գնալ՝ հասկանալով, թե ինչ հետևանքներ են լինելու։
«Ես չեմ կարծում, որ նրանք այսօր բավարար ռեսուրս ունեն նման կարգի քայլերի գնալու համար։ Միանգամից պետք է հարցը լուծել այլ ճանապարհով։ Կրկնում եմ՝ ձեզանից է կախված»,- ասել է նա։
ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է, որ ընտրությունները թեթև չեն լինելու, հսկայածավալ քարոզչական աշխատանքի անհրաժեշտություն է լինելու։ Նրա խոսքով, ըստ էության ապագա շտաբը գրեթե ձևավորված է, աշխատանքները շարունակվում են։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ պետք է ունենան վստահված անձանց մի մեծ բանակ ընտրատեղամասերում, որոնք կկարողանան պայքարել ձայների համար ու կերաշխավորեն, որ այդ ձայները չեն գողացվի։
Երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է աջակիցների հետ հանդիպման տեսագրության երրորդ հատվածը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանությանը հրաժեշտ տալուց հետո պետք է անենք ամեն ինչ՝ փոխելու քրգործերի նկատմամբ վերաբերմունքը
- Չէի մտածում, թե մեր հասարակությունը կարող է այդքան հանդուրժողական լինել ստի ու ոչ պրոֆեսիոնալիզմի նկատմամբ. Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու
- Ռոբերտ Քոչարյան. Բավարար հիմքեր ունենք իրավական ու բանակցային ճանապարհով լուծել Շուշիի և Հադրութի հարցը
- Ռոբերտ Քոչարյան. Իմ տպավորությամբ, սա պլանավորած պարտություն էր, շատ հարցերի պատասխաններ կլինեն հունիսի 21-ից հետո
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը
- Ռոբերտ Քոչարյան. Մեր ժողովրդի մի մասը վարկերի տակ է, մի մասը՝ տուգանքների, մի մասն էլ՝ քրեական գործերի
- Ռոբերտ Քոչարյան. Մեր երկրում չունենալ գյուղատնտեսության նախարարություն ուղղակի զավեշտ է
- Ռոբերտ Քոչարյան. Ինձ հետ բերեցին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում