COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 150 միլիոնը
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի, աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 150 միլիոնը: Վիճակագրությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Դեպքերի ընդհանուր թիվն այժմ 150,530,783 է: COVID-19-ով վարակված 3,165,978 հիվանդ մահացել է, իսկ 87,570,816-ը՝ ապաքինվել:
Վարակվածների քանակով ԱՄՆ-ն առաջին տեղում է՝ ավելի քան 32 միլիոն դեպքով, որին հաջորդում է Հնդկաստանը (ավելի քան 18,7 միլիոն) և Բրազիլիան (ավելի քան 14,5 միլիոն):
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում