Սամանտա Փաուերը հաստատվեց USAID-ի ղեկավարի պաշտոնում
ԱՄՆ Սենատը 68 կողմ, 26 դեմ ձայներով չորեքշաբթի օրը հաստատեց Սամանտա Փաուերին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում, որի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
USAID-ի մամուլի խոսնակի պաշտոնակատարի հաղորդմամբ, նախատեսվում է, որ Փաուերը կերդվի երկուշաբթի օրը՝ մայիսի 3-ին։
Հիշեցնենք, որ Սամանտա Փաուերը մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում