Սերժ Սարգսյանն անձամբ չի մասնակցելու ընտրություններին. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ չի մասնակցելու ընտրություններին և չի ընդգրկվելու նախընտրական ցուցակում։
Հիշեցնենք, որ ՀՀԿ Գործադիր մարմինը երեկ ոորոշում է կայացրել մասնակցել արտահերթ ընտրություններին՝ «Հայրենիք» կուսակցության հետ քաղաքական դաշինք ձեւավորելով, որի պայմանական կոչվում է «հակաչարիքային կոալիցիա»։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես ոչ հերքել, ոչ հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ երրորդ նախագահի անունը ցուցակում չի լինելու, հետևապես ընտրությունների ժամանակ ինքը չի գլխավորելու նախընտրական ցուցակը։
Նրա փոխանցմամբ՝ կուսակցությունը դեռ չի քննարկել իրենց նախընտրական ցուցակը՝ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
«Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հետևաբար` մենք բոլորս մասնակցում ենք այդ պրոցեսին: Ինչպես հայտնել ենք, ընտրություններին գնալու ենք «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով: Նպատակը մեկն է` անել ամեն ինչ դավաճան, կապիտուլյանտ իշխանություններին հեռացնելու համար: Ինչ վերաբերում է ընտրացուցակին, մենք այն դեռ չենք քննարկել: Ամենակարևորն այն է, որ մեր կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին»,- նշել է Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Կանխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարծես թե չի ստացվում․ Արմեն Աշոտյան
- ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունները դաշինքով կմասնակցեն ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում