Կրեմլը նշել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացման պատճառները
Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների ներկա վատթարացման պատճառը ԱՄՆ ոչ բարյացակամ գործողություններն են եղել։ Լրագրողներին, Ria-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես հայտնել էինք, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 12-ից կդադարեցնի ոչ ներգաղթային մուտքի վիզաների հայցերի քննարկումը, բացառությամբ դիվանագիտական ճանապարհորդության, հյուպատոսական ծառայությունները կմատուցվեն միայն ամերիկացիներին, և սահմանափակ թվով անհետաձգելի դեպքերում։ ԱՄՆ քաղաքացիները, որոնց Ռուսաստանի վիզայի ժամկետը լրանում է, խորհուրդ է տրվում լքել երկիրը մինչև հունիսի 15-ը:
«Գիտեք, որ այստեղ մենք պետք է նայենք լարված իրավիճակի հիմնական պատճառին, որը զարգանում է մեր երկկողմ հարաբերություններում, և եթե այս խորապես անբարյացակամ քայլերը հետ պտտենք հակառակ ուղղությամբ, ակնհայտ կդառնա, որ այս ամենի նախահարձակ գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների անբարյացակամ գործողություններն են»,-ասել է Պեսկովը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում