Ռուս սակրավորներն ականազերծել են Արցախի Վարդաձոր գյուղի մատույցներում գտնվող գյուղատնտեսական հողերը
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են Արցախի տարածքը մաքրել ականներից և պայթուցիկ օբյեկտներից: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակել ՌԴ ՊՆ-ն:
Ներկայումս ռուս զինծառայողներն ակտիվորեն պայթուցիկ առարկաներ են որոնում Արցախի հանրապետության Ասկերանի շրջանում գտնվող Վարդաձոր գյուղի մատույցներում: Այստեղ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի տարածքում, ռազմական գործողությունների ընթացքում եղել են մարտական դիրքեր:
Ըստ աղբյուրի, տեղի բնակիչները չէին կարողանում վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները: Նախկին մարտական դիրքերի տարածքում ծավալված աշխատանքների ընթացքում դրանք ամբողջությամբ մաքրվել են Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման սակրավորների կողմից:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2051 հա տարածք, 625 կիլոմետր ճանապարհ, 1721 շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և չեզոքացվել են 25,600 պայթուցիկ առարկա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սակրավորներն ականազերծում են Մարտակերտի շրջակայքի գյուղատնտեսական նշանակության հողերը
- Ռուս սակրավորներն Արցախում ավելի քան 25 հազար պայթուցիկ առարկաներ են վնասազերծել
- Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ առարկաներից
- Արցախում ռուս սակրավորները մոտ 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ նյութերից
- Արցախում ռուս սակրավորները ոչնչացրել են շուրջ 120 պայթուցիկ առարկա
- Հայտնի են դարձել համաճարակի ընթացքում ռուս աստղերի վարձավճարների չափերը