Ադրբեջանը կրկնում է՝ թե կատարում է եռակողմ հայտարարության բոլոր կետերը, ներառյալ գերիների մասով
Պաշտոնական Բաքուն լիովին հետևում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը։ Այս մասին, Ինտերֆաքսի հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Լիտվայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Ադրբեջանը լիովին հետևում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրին և պատասխանատու կերպով կատարում է իր բոլոր պարտավորությունները: Դրական աշխատանք է կատարվել եռակողմ հայտարարությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Ադրբեջանը նաև աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների շրջանակներում», - հայտարարել է Բայրամովը։
Բայրամովը հավելել է, թե Երևանը հրաժարվում է Բաքվին հանձնել Ղարաբաղի տարածքում ականների քարտեզը, նշելով, որ նոյեմբերի 10-ից ականի պայթյունի հետևանքով 22 մարդ է զոհվել, 100-ը վիրավոր են։
Բայրամովը հավելել է, թե Ադրբեջանը, եռակողմ համաձայնագրի շրջանակներում, բոլոր ռազմագերիներին վերադարձրել է հայկական կողմին, իսկ անցյալ տարվա նոյեմբերի վերջին 62 հայ զինծառայողների գերեվարման վերաբերյալ Բայրամովը ասել է, թե «այդ անձանց դեմ ուղղված գործողությունների հետաքննությունը շարունակվում է, նրանց գործողություններին կտրվի իրավական գնահատական»:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Լանդսբերգիսն էլ իր հերթին նշել է, որ աջակցում է Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի բարելավմանը: «Մենք տեսնում ենք տարածաշրջանում անվտանգության իրավիճակի բարելավում, բայց կան չլուծված խնդիրներ: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում կայուն խաղաղություն պահպանելու համար», - ասել է Լանդսբերգիսը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ երկրորդ նախագահ. Եթե կառավարությունը նման տեմպով աշխատի, գերիների վերադարձը կարող է տարիներ տևել
- Ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցնում էին ստամոքսիս վերքի մեջ, կծու պղպեղ փչում աչքերիս․ Հայ ռազմագերիների պատմություններն է ներկայացրել Vice-ը
- ՄԻՊ-ը բարոնուհի Քերոլայն Քոքսին ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը
- Ադրբեջանի պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ». ՄԻՊ
- «Ռազմագերիների հայրենադարձումը միջազգային մարդասիրական իրավունքի իմպերատիվ է, հակառակը ռազմական հանցագործություն»
- Առանց «եթե»-ների ու «բայց»-երի․ սա այն հեշթեգն է, որով առաջնորդվում է ԵԽ-ն․ Վլադիմիր Վարդանյանը՝ գերիների հարցի մասին
- Ադամ Շիֆը Կոնգրես բանաձև է ներկայացրել՝ հայ ռազմագերիներին Ամերիկյան պետության պահանջով ազատելու համար