Մեկնարկել է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման գործընթացը
ՆԱՏՕ-ի պաշտոնյան, որը չի ցանկացել ներկայանալ, հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշման համաձայն, դաշինքը սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Այս մասին գրում է Pars Today-ը։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները ապրիլի կեսերին որոշում են կայացրել՝ մինչ մայիսի 1-ը իրենց զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Գործընթացը մեկնարկել է և լինելու է համակարգված», - ասել է ՆԱՏՕ-ի մեկ այլ պաշտոնյա:
Արտասահմանյան ուժերը երկու տասնամյակից հետո լքում են Աֆղանստանը։
Ըստ «Թալիբան» շարժման հետ ԱՄՆ-ի հաշտության համաձայնությունների՝ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պետք Է իրենց զորքերն Աֆղանստանց դուրս բերեն մինչև 2021 թվականի մայիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա