
Դաշնակցական գործիչներն այցելել են Սյունիք
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն ապրիլի 28-ին այցելել են ՀՀ Սյունիքի մարզ:
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ, երկօրյա այցի ընթացքում Սիսիանի ՀՅԴ «Գրիգոր Գրիգորյան» և Կապանի ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեությունների գրասենյակներում տեղի են ունեցել հանդիպումներ Դաշնակցության Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածքային կառույցների անդամների հետ։
Քննարկվել են մարզում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներն ու բնակչությանն հուզոք այլ հարցեր: