ԿԲ-ն՝ ներբանկային շուկայի գործարքների մասին
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ ապրիլի 26-30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից իրականացված գործարքների վերաբերյալ։
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 99,983,636 ԱՄՆ դոլար 518.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 91,502,960 ԱՄՆ դոլար 521.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 521.27 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 13,323,283 եվրո 625.78 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,834,500 եվրո 631.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,629,824,416 ՌԴ ռուբլի 6.92
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,021,406,902 ՌԴ ռուբլի 7.04 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 53.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.5 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Հինգ օրում ներբանկային շուկայում գնվել է մոտ 97 մլն ԱՄՆ դոլար
- ԿԲ. Բանկերի կողմից իրականացվել է 2.500.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք
- ԿԲ. Մեկ շաբաթում հայաստանյան բանկերի կողմից գնվել է շուրջ 1,49 մլրդ ռուբլի
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են