Ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառումը չեղարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից. Կամո Մովսեսյան
Երևանի քաղաքապետարանը մերժել է Ջազի հայկական ասոցիացիային՝ Երևանում Ջազի միջազգային օրան նվիրված միջոցառում անցկացնելու նախաձեռնությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյան:
«Հարգելի երևանցիներ և Երևան քաղաքի հյուրեր: Ջազի Հայկական Ասոցիացիայի կողմից նախապես հայտարարված ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրվա 10-րդ հոբելյանին նվիրված միջոցառումը Սիրահարների այգում չեղարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - գրել է նա:
Կամո Մովսեսյանը նաև գրել է, որ այս տոնական օրը չի ուզում անդրադառնալ Ջազի միաջազգային օրը Երևանում 10-րդ անգամ չնշելու պատճառներին։ Այդ մասին կխոսի վաղը նածատեսված ասուլիսի ժամանակ:
Ջազի միջազգային օրը Երևանում անցկացվում է 2012 թ-ի ապրիլի 30-ից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ջազի կնքահայր Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ապրիլի 30-ը հռչակեց Ջազի միջազգային օր: Առաջին իսկ տարվանից ջազի միջազգային տոնին միացել է նաև Երևանը, միջոցառումը 9 տարի շարունակ եղել է Երևանի քաղաքապետարանի միջոցառումների ցանկում: Ջազի միջազգային օրն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, իրականացրել է և Ջազի հայկական ասոցիացիան:
Ջազի միջազգային օրը բազմաթիվ ջազ լեգենդներ են եկել Երևան` բասկիթառահար Ռիչարդ Բոնանը, սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը, «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը: Ջազի միջազգային օրը Երևանում տոն դարձնելու հանգամանքը նկատել են նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակում: Ղեկավար Հերբի Հենկոկի կողմից շնորհակալական նամակ են ուղարկել Ջազի հայկական ասոցիոցիային: Շնորհակալություն են հայտնել, որ Հայաստանը միացել է Ջազի միջազգային օրվան և այդպիսի շուքով է նշում` նպաստելով ջազի տարածմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան