Կոնսերվատորիայի ուսանողները միջազգային մրցույթում զբաղեցրել են մրցանակային տեղեր
Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները Մոսկվայում անցկացվող Խոսե Կարերաս Գրան պրի դասական վոկալի միջազգային երկրորդ մրցույթում զբաղեցրել են մրցանակային տեղեր։
Երևանի պետական կոնսերվատորիայից հայտնում են, որ «Ռուս կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար՝ մրցույթի օտարերկրյա մասնակցի կողմից» հատուկ մրցանակի և «Լավագույն սոպրանո» անվանակարգում երկորդ մրցանակի է արժանացել Լիլիթ Դավթյանը (դասախոս՝ Լ․ Մարկոսյան), իսկ «Լավագույն բարիտոն» անվանակարգում երրորդ մրցանակի է արժանացել Նավասարդ Հակոբյանը (պրոֆեսոր Ս․ Կոլոսարյանի մասնագիտական դասարան)։
ԵՊԿ շրջանավարտ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը «Լավագույն բաս» անվանակարգում նույնպես երրորդն է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները