Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են զորքերը դուրս բերել սահմանից օրվա ընթացքում
Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են օրվա ընթացքում զորամիավորումները դուրս բերել սահմանից: Այս մասին գրում է Tass-ը։
Այս մասին այսօր հայտարարել է Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը՝ տաջիկական կողմի հետ բանակցություններից հետո։
«Տաշիևը պարզաբանեց, որ այսօր նրանք որոշել են բոլոր զորքերը հեռացնել պետական սահմանի գծից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը նույնպես նշել է, որ իրավիճակը երկու պետությունների սահմանին ամբողջությամբ կլուծվի մինչ ապրիլի 30-ի երեկոյան:
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը թեժացավ ապրիլի 28-ին`ջրային ռեսուրսների հասանելիության շուրջ տեղի բնակիչների միջև կոնֆլիկտի արդյունքում: Հինգշաբթի օրը հրազենի օգտագործմամբ մի քանի բախումներից հետո այդ տարածքում բախումներ սկսվեցին երկու երկրների զինվորականների միջև:
Ըստ ղրղզական կողմի՝ «Головной» ջրի բաշխման կենտրոնը «Ղրղզստանի Հանրապետության ռազմավարական օբյեկտ է և գտնվում է Ղրղզստանի տարածքում»:
Իր հերթին, Դուշանբեն պնդում է, որ 1924-1927 և 1989 թվականների քարտեզներին համապատասխան, ջրի բաշխման կենտրոնն «ամբողջությամբ պատկանում է Տաջիկստանի Հանրապետությանը»:
Բազմաթիվ առումներով, հակամարտությունը կապված է երկու երկրների սահմանին վիճելի հատվածների առկայության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգությունը վերսկսվել է
- Տաջիկստանն ու Ղրղզստանը հակամարտության կարգավորման համար աշխատանքային խումբ կստեղծեն
- Ղրղըզստանի ուժայինները գրավել են Տաջիկստանի սահմանային կետը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա