Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները քննարկել են սահմանային իրավիճակի կարգավորման հարցը
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը պայմանավորվել են խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը երկու պետությունների սահմանին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը`հղում տալով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությանը:
Ինչպես հաղորդվել է, ուրբաթ օրը երկու պետությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում «տեղի է ունեցել կառուցողական երկխոսություն բարիդրացիության ոգով ՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքների հիմքով»:
«Պետությունների ղեկավարները քննարկել են պետական սահմանի ղրղզ-տաջիկյան հատվածում իրավիճակի սրման կանխարգելմանն ուղղված միջոցառումները»,-ասել է մամուլի ծառայության խոսնակը։
«Պետությունների ղեկավարները պայմանավորվել են լուծել առկա իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով և հանդիպում անցկացնել Դուշանբեում այս տարվա մայիսի երկրորդ կեսին»,-ընդգծել է մամուլի ծառայությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ղրղզստանում 31 մարդ զոհվել է Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության հետևանքով
- Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են զորքերը դուրս բերել սահմանից օրվա ընթացքում
- Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգությունը վերսկսվել է
- Տաջիկստանն ու Ղրղզստանը հակամարտության կարգավորման համար աշխատանքային խումբ կստեղծեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա