Ղրղզստանում 31 մարդ զոհվել է Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության հետևանքով
Ղրղզստանում 31 մարդ զոհվել է Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության հետևանքով։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը թեժացավ ապրիլի 28-ին`ջրային ռեսուրսների հասանելիության շուրջ տեղի բնակիչների միջև կոնֆլիկտի արդյունքում: Հինգշաբթի օրը հրազենի օգտագործմամբ մի քանի բախումներից հետո այդ տարածքում բախումներ սկսվեցին երկու երկրների զինվորականների միջև:
Ըստ ղրղզական կողմի՝ «Головной» ջրի բաշխման կենտրոնը «Ղրղզստանի Հանրապետության ռազմավարական օբյեկտ է և գտնվում է Ղրղզստանի տարածքում»:
Իր հերթին, Դուշանբեն պնդում է, որ 1924-1927 և 1989 թվականների քարտեզներին համապատասխան, ջրի բաշխման կենտրոնն «ամբողջությամբ պատկանում է Տաջիկստանի Հանրապետությանը»։
Բազմաթիվ առումներով, հակամարտությունը կապված է երկու երկրների սահմանին վիճելի հատվածների առկայության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են զորքերը դուրս բերել սահմանից օրվա ընթացքում
- Տաջիկստանն ու Ղրղզստանը հակամարտության կարգավորման համար աշխատանքային խումբ կստեղծեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա