Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգությունը վերսկսվել է
Ղրղզստանի Լեյլեկ շրջանում, Տաջիկստանի հետ սահմանին, կրկին վերսկսվել է փոխհրաձգությունը: Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, կրակոցները տևել են շուրջ մեկ ժամ:
Ապրիլի 29-ին Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջև հակամարտությունը վերաճել էր զինված առճակատման: Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի բախումները տևել է ավելի քան վեց ժամ:
Արյունահեղության արդյունքում երկու կողմից ավելի քան 150 մարդ է վիրավորվել և մոտ 20-ը՝ զոհվել: Հինգշաբթի երեկոյան կողմերը պայմանավորվել էին զինադադարի և ուժերի դուրսբերման շուրջ:
Տարածաշրջանը պարբերաբար դառնում է բախումների գոտի, որի պատճառը սահմանի վիճելի հատվածներն են:
Հարակից հրապարակումներ`
- Տաջիկստանն ու Ղրղզստանը հակամարտության կարգավորման համար աշխատանքային խումբ կստեղծեն
- Ղրղըզստանի ուժայինները գրավել են Տաջիկստանի սահմանային կետը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա