Այն,որ կարող էր այսպիսի աղետ լիներ, բնական է՝ չէի կարող կանխատեսել․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ Armnews-ի եթերում զրուցել է 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների, իշխանությունից հրաժարվելու և այլ հարցերի մասին:
Անդրադառնալով իր հրաժարականին վերաբերող հարցին, որում նրան մեղադրում են շատ քաղաքացիներ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ինձ համար զարմանալի չէ, որ նման հարցեր են տալիս։ Բա ի՞նչ անեն, իրենք իրե՞նց մեղադրեն։ Իրենք ասեն, որ հրապարակո՞ւմ էին, փողոցնե՞ր էին փակում, դըմփ-դըմփ- հու էին անում»։
Սերժ Սարգսյանի խոսքով ՝ ինքը այն ժամանակ չէր պատկերացնում , որ այսպիսի հետևանքներ կարող են լինել։
«Շատ լավ հասկանում էի, որ այդ շարժումը հակաղարաբաղյան շարժում է։ Հասկանում էի, որ մարդկանց տարիներով փորձել են հավատացնել, որ Հայաստանը չզարգացող երկիր է, կոռուպցիան հասել է չգիտեմ ինչ-ինչ աստիճանների , որ Հայաստանում անադարությունն անսահման է։Բայց որ կարող էր այսպիսի աղետ լիներ, բնական է, որ չէի կարող կանխատեսել»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը, հավելելով, որ կանխատեսելի էր նաև այն բանակցային գործընթացում հնարավոր խնդիրների առաջացումը։
«Եթե բանակցային գործընթացում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու է այլ ուղղությամբ, հավանականությունը մեծ էր,ես այդպես էի կարծում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին