Փաստաբան. Ռուստամին ու Նիկոլին դուր չի եկել դատավորի կայացրած որոշումներից մեկը
Փաստաբան Երվանդ Վարոսյանը, արձագանքեռլով դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշմնաը, գրում է.
«Պարզվում է Ռուստամը, դե էն որ Մուրադովը չէ, այլ Բադասյանն է, կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Ռուստամին ու Նիկոլին դուր չի եկել դատավորի կայացրած որոշումներից մեկը։ Ընդ որում այն որոշումը, որ հետագայում բողոքարկվել է վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններ ու մնացել է օրինական ուժի մեջ։
Արման Հովհաննիսյանը ոչ միայն Հայաստանի լավագույն դատավորներից մեկն է, այլ նաև հայկական իրավագիտության ոլորտում շատ հազվադեպ հանդիպող իրական գիտնական։ Անշուշտ պարոն Հովհաննիսյանի կողմից կայացված դատական ակտերն այն աստիճան են գիտական առումով հիմնավորված, որ իրավաբանի դիպլոմը արական սեռի ծնողի բարձր պաշտոն ունենալու ժամանակահատվածում ստացած շատ անձինք, դրանք ընկալելու հետ կապված հնարավոր է խնդիրներ ունենան։
Ճանաչելով պարոն Հովհաննիսյանին, պատկերացնում եմ, թե նա ինչպես է լայն ժպտում վարույթ հարուցելու այդ որոշումը ընթերցելիս։ Ես էլ եմ ժպտում, քանի որ գիտեմ արդարության կայուն ջիղ ունեցող հայերին ոչ մի նման բանով չես կանգնեցնի, չես վախեցնի։
Իսկ այս պետականաքանդ խունտայի անդամները ոչ միայն չեն կարողանալու ավարտել Հայաստանի ապամոնտաժումը, այլ շատ շուտով երազելու է, որ իրենց վերաբերյալ գործերը մակագրվեն հատկապես դատավոր Արման Հովհաննիսյանին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան