Համալսարանների ՈՒԽ և ՈՒԳԸ նախագահները հյուրընկալվել են Բյուրականի աստղադիտարանում
Ապրիլի 29-ին կայացել է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) կողմից իր հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ կազմակերպված «Ամրապնդենք կրթության և գիտության կապը» խորագրով նախաձեռնությունը։
Աստղադիտարանից հայտնում են, որ նախաձեռնության նպատակը ուսանողների և գիտական հանրության միջև կապի ստեղծումն էր, ինչպես նաև հնարավոր համագործակցությունների և ապագա միջոցառումների քննարկումը։ Նախաձեռնության մասնակիցները ՀՀ տարբեր համալսարանների ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների նախագահները և նրանց ներկայացուցիչներն էին։
Համալսարանների շարքում էին՝ Երևանի պետական համալսարանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Տուրիզմի հայկական ինստիտուտը և ՀՀ Պետական կառավարման ակադեմիան։
Նախաձեռնությունն ուներ բավականին հագեցած ծրագիր։ Դրա շրջանակներում ուսանողները հանդիպում ունեցան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի հետ և ունկնդրեցին հանրամատչելի դասախոսություն՝ «Աստղագիտության կապն այլ գիտությունների և մշակույթի հետ» թեմայով, ծանոթացան ԲԱ գործունեությանը։ Այնուհետև շրջեցին ԲԱ տարածքում՝ այցելելով 2,6մ հայելու տրամագծով ԲԱ խոշորագույն աստղադիտակ, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և 1մ հայելու տրամագծով Շմիդտի աստղադիտակ։
Այցն ամփոփվել է հարց ու պատասխանով, ինչի ընթացքում ուսանողները կիսվեցին նաև իրենց տպավորություններով։
Բյուրականի աստղադիտարանի հույս ունեն, որ սա կլինի շարունակական համագործակցությունների սկիզբը միայն։
Հարակից հրապարակումներ`
- Բյուրականի աստղադիտարանում վերաբացվել է Աստղացուցարանը
- Միջոցառումներ՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին
- Բյուրականի աստղադիտարանի մի շարք կառույցներ այսուհետ կկրեն վաստակաշատ անձանց անուններ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան