Մանկական երկաթուղու թունելը լցված է ծխով, բայց կրակ չկա. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Արամի փողոցի վերնամասում գտնվող՝ դեպի Մանկական երկաթուղի տանող թունելից ծուխ է դուրս գալիս: ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը Panorama.am-ին ասաց, որ թունելը լցված է ծխով, բայց կրակ չկա:
Դեպքի վայրում 4 մարտական հաշվարկ է աշխատում, իրականացնում են ծխահեռացման աշխատանանքեր:
Ա. Բաղդասարյանը նշեց, որ ծուխը հեռացնելուց հետո արդեն կպարզեն, թե ինչից է առաջացել այն:
Նրա խոսքով, չի բացառվում, որ լարեր են այրվել առանց կրակի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան