Մանկական երկաթուղու թունելում ծխի օջախը հայտնաբերվել է, կսկսվեն մարման աշխատանքներ. Փրկարար ծառայության գնդապետ
«Հրշեջները հայտնաբերել են Մանկական երկաթուղու թունելում ծխի օջախը, ուժեր են դասավորվում մարման աշխատանքներ կատարելու համար»,- լրագրողներին ասաց ԱԻՆ փերկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Ոսկանյանը:
Նա նշեց, որ այս պահին թունելը ծխով պատված է, այրվում են մալուխներ, հետախուզություն է իրականացվել ու գտնվել է օջախը:
Ինչ վերաբերում է պատճառներին, փրկարար ծառայության գնդապետի խոսքով, երևի բարձր լարումն է եղել, տաքությունից վառվել են մալուխները, 6000 վոլտ լարման հոսանքով մալուխներ են անցնում, մոտ 30 հատ:
«Հիմա ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ, հետախուզությունը դուրս գա, զեկուցի, այնուհետ կսկսեն մարման աշխատանքները»,- ասաց Ա. Ոսկանյանը:
Նրա խոսքով, այս պահին դեպքի վայրում աշխատում է երեք մարտական հաշվարկ, դժվարություններ կան ծխապատ գոտում աշխատանքների հետ կապված, սակայն հաղթահարելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն ասաց, որ այրվող մալուխները գրեթե ամբողջ փոքր Կենտրոնի այլընտրանքային լրացուցիչ հոսանքի աղբյուր էին հանդիսանում, ունեն այլընտրանք և պետք է որ արդեն բոլորն ապահոված լինեն հոսանքով:
«Կարճ ժամանակում հնարավոր է եղել անցնել լրացուցիչ սնուցման, աշխատում ենք անհանգստություն չպատճառել ազգաբնակչությանը: Հրշեջները, մեր ինժեներեների հետ համագործակցելով, գտել են լուծման տարբերակները, կարճ ժամանակում պետք է որ վերանա խնդիրը»,- ասաց Կ. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մանկական երկաթուղու թունելը լցված է ծխով, բայց կրակ չկա. ԱԻՆ
- Արամի փողոցի վերջնամասում հրդեհ է, հրշեջները չեն կարողանում մոտենալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան