Փողոցային իմպրովիզներից մինչև մեծ բեմեր. ինչպես ջազը միավորեց ամբողջ աշխարհը
Գուցե տարօրինակ թվա, երբ տեսաբանները տարբեր պատասխաններ տան «Ի՞նչ է ջազը» հարցին: Ենթադրվում է, որ շատ ավելի հեշտ է սովորել ջազ երգել, քան նկարագրել բառերով, թե ինչ է ջազը։ Եվ իրոք, ինչպե՞ս բառերով բացատրել, թե ինչ է աֆրիկյան բանահյուսությունը, պոլիրիթմը կամ, օրինակ, հարվածային գործիքների նվագախումբը: Հենց բարդ ռիթմերն ու այսպես կոչված՝ ռիթմիկ բազմաձայնությունն են ջազի ամենակարևոր բաղադրիչները, որ կախարդում են երաժշտասերներին։
Քսաներորդ դարից սկիզբ առած աֆրիկյան և եվրոպական մշակույթների խառնուրդը մի կողմից ռիթմի, պլաստիկության և անկանխատեսելիության, մյուս կողմից՝ երաժշտական ստանդարտների միաձուլում է։ Բայց դրա ծագումն ու առավել ցայտուն առանձնահատկությունները, իհարկե, պատկանում են հարավային մշակույթին, քանի որ հենց այդտեղից է ջազը ժառանգում ծիսական, բարդ ռիթմիկ ձևերն ու ուղեկցող պարերը։
Ավանդության համաձայն՝ ամեն ինչ սկսվել է Նոր Օռլեանում, երբ շաբաթ օրը հրապարակում հավաքվում էին սև ստրուկները՝ պարելու: Մի քանի երաժիշտներ սկսեում էին նվագել նույն մեղեդին՝ զուգահեռ իմպրովիզացիաներ անելով։ Այդ ամենն ուղեկցվում էր բասերով ու հարվածային գործիքներով։ Երբեմն երաժշտական նրբերանգին միանում էին նաև լարային գործիքները, որոնք, որպես կանոն, երաժիշտներն իրենք էին պատրաստում։
... 2011 թվականից անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձևի հիման վրա ապրիլի 30-ը հռչակվեց Ջազի միջազգային օր:
Որպես տոնի հիմնական նպատակ է նշվում միջազգային հանրության տեղեկացվածության բարձրացումը ջազի մասին, որը մարդկանց միջև խաղաղությանը, միասնությանը և երկխոսությանը նպաստող ուժ է:
«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է հանդիսանալ նաև այսօր, ահա ինչու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ջազի միջազգային օր սահմանել: Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան