01.05.2021. Կորոնավիրուսի 532 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4430 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք: Առողջացել է 980 մարդ։ Մեկ օրում մահացել է 22 մարդ։ Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216596 դեպք, որոնցից 199115-ն` առողջացած, 4128-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1020 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5148 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12333 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 988086 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 30.04.2021. Կորոնավիրուսի 536 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 29.04.2021. Կորոնավիրուսի 656 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
- 28.04.2021. Կորոնավիրուսի 808 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
- 27.04.2021. Կորոնավիրուսի 595 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 26.04.2021. Կորոնավիրուսի 181 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան