Արցախի կորսված կոթողները կամ՝ սպիտակ ցեղասպանություն․ցուցահանդես Երևանում
Երևանում բացվել է «Արցախի կորսված կոթողները» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են 55 միավոր եկեղեցական համալիրներ և հուշարձաններ։ Նախաձեռնողը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն է։ Երկօրյա ցուցադրութունից հետո, ըստ կազմակերպիչների, կհրատարակվի ուղեցույց և կփոխանցվի ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչություններին։
«Ցուցահանդեսի նպատակը հայ հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացումն է՝ Արցախյան վերջին պատերազմից հետո կորսված կոթողների վերաբերյալ։ Լուսանկարներում ներկայացված է 55 մշակութային կոթող:
Համագործակցել ենք Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ, որի առաջնորդը տրամադրել է կոթողների ցանկը, իսկ լուսանկարները տրամադրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, որի նախագահը վաղամեռիկ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էր: Կարապետյանը հուշարձանները լուսանկարել է իր ուսումնասիրությունների ընթացքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԺՀԿ խորհրդի անդամ Արթուր Ավետիսյանը։
Նա նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված է կորսված կոթողների միայն մի մասը, իսկ ամբողջական ցանկը բավականին մեծ է։ Նա նկատեց՝ միայն խաչքարերի թիվը գերազանցում է մի քանի հարյուրը. «Սակայն այդքան մեծ նկարների բազա, ցավոք, չկա»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները