
Լը Պենը հորդորել է վերացնել ԵՄ պատժամիջոցները ռուս պատգամավորների դեմ
Ֆրանսիայի ազգային միավորում կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը կոչ է արել զարգացնել երկխոսությունը Ռուսաստանի և Եվրամիության միջև և առաջարկել է վերացնել փոխադարձ պատժամիջոցները պատգամավորների դեմ: Քաղաքական գործիչը նշել է, որ ոչ թե Մոսկվան է սկսել մտցնել անձնական սահմանափակումներ, այլ ԵՄ-ն, գրում է news.ru-ն։
«Իմ կարծիքով, պատժամիջոցների ներդրումը լուրջ սխալ է: Հակամարտությունից խուսափելու լավագույն միջոցը երկխոսություն վարելն է, և որ ամենակարևորն է `թույլ տալ, որ ժողովրդի ներկայացուցիչները հանդիպեն: Ռուսաստանի Դաշնության պատգամավորների և Պետդումայի խոսնակի վրա դրված ԵՄ մուտքի արգելքը ակնհայտորեն դարձավ դիվանագիտական անհամերաշխության ժեստ, բայց դիվանագիտությունը խնդիրների լուծման բանալիներից մեկն է»,- ասել է նա։
Մայիսի 30-ին Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցներ կիրառեց Եվրամիության ութ քաղաքացիների նկատմամբ: Նրանց արգելվեց մուտք գործել երկիր: Ի թիվս այլոց՝ նրանց շարքում էր նաև Եվրախորհրդարանի ղեկավար Դեյվիդ Սասոլին, ով նման լուրերից հետո ասել էր, որ «Ռուսաստանը չի կարողանա փակել Եվրախորհրդարանը, որը կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատությունը»:
Լրահոս
Տեսանյութեր

Պատմականորեն ապացուցում ենք՝ ինչը ինչոց է, իսկ դատախազությունը կիսատ է ներկայացնում հարցը.Միլիտոնյան




