Այսօր գերտերություններն են պայքարում Սյունիքի համար. Արգիշտի Կիվիրյան
«Նիկոլի համար կենսական նշանակություն ուներ գնալ այն տարածքը, որտեղ իրեն չեն ընդունել։ Նա ուզում էր իրեն հույս տալ, որ կարող է մտնել Հայաստանի ցանկացած տարածք»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին։
Նրա խոսքով, Փաշինյանի այս այցն ավելի վատ հետևանք ունեցավ, քան նախորդը, երբ իրեն ընդհանրապես չէին թողել մտնել մարզ։
«Երբ դու երկրի վարչապետ ես, ու քեզ շան պես լարում են..., իրեն հարգող տղամարդը պետք է շատ լուրջ մտածեր, թե անկման ինչ աստիճանի է ինքը հասել։ Ես հասկանում եմ՝ Նիկոլի համար որևէ նշանակություն չունի իր անկումը, դա ինքը չի զգում, բայց գոնե ինքը պետք է մտածի իր ընտանիքի մասին, երեխաների։ Բոլորս էլ տեսնում ենք, որ այս անձը հասարակության սթափ զանգվածի համար գոյություն չունի։ Նիկոլը ոչ միայն հանձնեց Արցախը, այլ այժմ վտանգի առաջ է կանգնեցրել բուն Հայաստանի սահմանը։ Քանի կա Նիկոլը, Սյունիքի հաձնումը ժամանակի հարց է։ Այս մարդը մշտապես նպաստում է հայոց անկմանը, նա մարդ է, որ ազգը հասցրեց անկման, թե ի՞նչ մակարդակի անկման, ուղղակի սարսափելի է պատկերացնել»,- կարծիք հայտնեց նա։
Ըստ Արգիշտի Կիվիրյանի, Նիկոլ Փաշինյանն օգտագործելով իր մանիպուլյացիոն հնարքները, փորձում է հասարակությանը մոլորեցնել ու առաջ տանել անկման իր մոդելը։
«Ջորջ Օուրելի «Անասնաֆերմա» գրքում կա մի կերպար՝ խոզի կերպարը, որը պոչը պտտացելով կարողանում էր հիպնոսացնել մյուս կենդանիներին, Նիկոլը հենց այդ խոզի կերպարն է»,- նշեց նա։
Քաղաքական վերլուծաբանը նկատեց՝ Սյունիքը վերածվել է աշխարհաքաղաքական լուրջ գործոնի, համաշխարհային ուժի կենտրոններն այսօր պայքարում են Սյունիքի համար։
«Հենց տեղի ունեցավ Արցախի անկումը, և հանձնվեց մերձարաքսյան գոտին, մնաց մի փոքր միջանցք (Մեղու միջանցքը, խմբ.), որն ունի աշխարհաքաղաքական գլոբալ նշանակություն։ Դա կարող է և՛ միջանցք լինել, և՛ դուռ, և՛ պատ։ Եվ այսօր գերտերություններն են պայքարում Սյունիքի համար։ Գնալով այս պայքարը թեժանալու է»,- վստահեցրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքն ԱՄՆ-ը տարածք չէ, որ ԱՄՆ-ն այն տա կամ չտա Ադրբեջանին․ ինչու՞ էր դեսպանը գնացել Սյունիք. Սուրեն Սարգսյան
- Դաշնակցական գործիչներն այցելել են Սյունիք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին