ՔԿ-ն գտնում է, որ Խծաբերդում հայ զինծառայողների սպանության դեպքերով ՊՆ երկու սպաները պետք է կանգնեն դատարանի առաջ
Tert.am-ը գրում է.
«Արցախի պատերազմից հետո Խծաբերդում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված այսօր Քննչական կոմիտեի կողմից դատարան ներկայացված միջնորդության քննությունն է՝ ՊՆ երկու սպաներին կալանավորելու մասով: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ սպաների պաշտպան Հրանտ Վարդանյանից:
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին հարուցվել էր քրեական գործ՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում 9 զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ:
«Փոխգնդապետ Ջիվան Մկրտչյանի մասով միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու համար, սպասում ենք որոշման հրապարակմանը, իսկ մայոր Վլադիմիր Ղուկասյանի կալանավորման միջնորդության մասով նիստը ժամը 17:00-ին է տեղի ունենալու»,-ասաց Վարդանյանը:
Վարդանյանը հիշեցրեց, Խծաբերդում պատերազմից հետո 9 հայ զինծառայող էր սպանվել և երկու հայ զինծառայող գերեվարվել էր հակառակորդի կողմից: «Քննչական կոմիտեն գտնում է, որ սպաներն այս դեպքերով պայմանավորված պետք է կանգնեն դատարանի առաջ ու կալանավորվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Հետմահու պարգևատրվել են Արմավիրից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայող
- Խծաբերդ. ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված հերթական դիմումը
- Քննչական կոմիտեն՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մարտական դիրքերում հերթապահող 9 զինծառայողի սպանության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին