Ո՞ր հիվանդությունների մասին է խոսում եղունգների գույնի և ձևի փոփոխությունը
Եղունգների գույնի և կառուցվածքի փոփոխությունները կարող են վկայել մի շարք հիվանդությունների մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով գիտությունների թեկնածու, բժիշկ Քրիստինա Բորոդուլինայի խոսքը։
Նա նշել է, որ հետազոտության ընթացքում բժիշկները ուշադրություն են դարձնում եղունգների գույնին, թափանցիկությանը, ձևին, մակերեսին, ամրությանը, և նրան, թե որքան ամուր է եղունգը կպած մաշկին։
«Եթե եղունգների գույնը սպիտակ է կամ սառցապատ ապակու գույն, ապա մարդը կարող է ունենալ լյարդի ցիռոզ: Եղունգների կապտավուն երանգը հաճախ խոսում է Վիլսոնի հիվանդության մասին: Դեղին գույնը առաջանում է՝ դեղնախտով և ավշային շրջանառության խանգարումներով պայմանավորված»,- նշել է մասնագետը:
Նա շեշտել է, որ մուգ շագանակագույն եղունգը կարող է ահազանգել Ադիսոնի հիվանդության մասին, իսկ ահա դիաբետիկ գանգրենայի կամ զարկերակային թրոմբոցի դեպքում եղունգը կարող է սևանալ:
Բժիշկը նշել է, որ եղունգների վրա կարող են ազդել նաև սննդակարգի խախտումն ու սպիտակուցային անբավարարությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են