«Փաստ». Իշխանությունը որոշել է իր համար ռիսկային մարզերում ուժային և իրավապահ համակարգում լուրջ փոփոխություններ պետք է իրականացնել
«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկա ամիսներին ՀՀ-ում տիրելու է նախընտրական մթնոլորտ, քաղաքական ուժերից շատերն արդեն իսկ լայն թափով ձեռնամուխ են եղել ընտրական նախապատրաստական գործընթացներին։ Հատկանշական է, որ իշխանություններն ինչքան էլ փորձում են ցույց տալ, թե հատկապես գյուղական բնակավայրերում իրենց մոտ ամեն ինչ կարգին է, այնուամենայնիվ, լուրջ լարվածություն ունեն նաև մարզերում տիրող իրավիճակի հետ կապված։
Բանն այն է, որ մարզերում ևս Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ, մեղմ ասած, բացասական վերաբերմունք է ձևավորված։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ Նիկոլ Փաշինյանին պարբերաբար զեկուցվում է մարզերում առկա «տխուր» իրավիճակը, ավելին՝ ըստ կանխատեսումների, նախընտրական շրջանում բավականին լարված մթնոլորտ է լինելու, ընդհուպ՝ տեղերում չեն բացառվում ամենատարբեր բախումները։
Այս ամենը հաշվի առնելով՝ քաղաքական որոշում է կայացվել, որ ռիսկային մարզերում ուժային և իրավապահ համակարգում լուրջ փոփոխություններ պետք է իրականացնել, այն է՝ նշանակել հավատարիմ կադրեր, որոնք կկատարեն քաղաքական իշխանության բոլոր ցանկությունները։ Այնպես որ, առաջիկա կարճ ժամանակամիջոցում անսպասելի կադրային փոփոխություններ են սպասվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան